ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 16:30
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվածը ատրճանակ է ներկայացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
![Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվածը ատրճանակ է ներկայացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվածը ատրճանակ է ներկայացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/](/resources/police/img/news/big/1572957057,8379.png)
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 4-ին՝ ժամը 21․45-ին, Տերյան փողոցից ապօրինի զենք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։ Նա իր վարած «Մերսեդես»-ի սրահից ներկայացրել է «Բերետտա» ատրճանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։