ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 18:16
Արթիկի ոստիկաններն ապօրինի թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը Արթիկի ոստիկանները բացահայտեցին:
Սեպտեմբերի 22-ին Արթիկի Անկախության փողոցում երկու երիտասարդ տեսնելով ՊՊԾ դասակի ծառայողներին` թղթե փաթեթով կասկածելի զանգված էին նետել, փորձել էին փախչել, բայց ոստիկանները նրանցից մեկին բռնել էին: Պարզվել էր` փաթեթում կանեփանման զանգված է: 16-ամյա երիտասարդին պարեկայինները Արթիկի բաժին էին ներկայացրել: Ավելի ուշ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժին ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց ոչ միայն փախուստի դիմած մյուս երիտասարդի, այլև նրա ինքնությունը, ով երիտասարդներին իրացրել էր թմրանյութը: Կասկածվողը Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 17-ամյա բնակիչ էր:
Սեպտեմբերի 21-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, նա բերման ենթարկվեց ոստիկանություն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: