ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 17:03
Դեկտեմբերի 5-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում կատարեց վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։ Ոստիկանության պետը նախ հանդիպում ունեցավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝ հավաստիացնելով, որ համակարգն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը, ինչպես և ուշադրության կենտրոնում է պահում քրեական տարրերին։ Ոստիկանության պետը թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց ակտիվ աջակցել ոստիկանությանը՝ հավաստիացնելով, որ նրանց ցանկացած ահազանգը կարժանանա արագ արձագանքի ու համապատասխան ընթացք կստանա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Վալերիյ Օսիպյանը վերոնշյալ հարցերը քննարկեց նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության անձնակազմի հետ նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։ Ոստիկանության պետը նշեց, որ ուշադրության կենտրոնում է պահելու մարզի ոստիկանների աշխատանքը՝ հույս հայտնելով, որ թերացումները կբացառվեն։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց իր պահանջները՝ կոնկրետ հրահանգներ տալով դրանց արդյունավետ կատարման համար։ Առանձնահատուկ քննարկվեցին ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված իրավունքներն ու լիազորությունները։ «Մենք անթերի ծառայությամբ պետք է ապահովենք քաղաքացու ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ ավելի ամրապնդելով մեր նկատմամբ հասարակության հարգանքն ու վստահություն»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը: