ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2019 10:29
Արարատի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատ քաղաքի շենքերից մեկի բնակարանից կատարվել է գողություն:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մտել են դռնով ու գողացել 40.000 դրամ:
Դեպքից քիչ անց, Արարատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ գողությունը կատարել է տանտիրոջ հարսը, որը հրավիրվել է ոստիկանության Արարատի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: