ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2019 15:48
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
Հունիսի 29-ին, ժամը 14-ին, Արաբկիրի քրեական հետախույզների և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 61-ամյա մի տղամարդ և հանձնել 7.62 մմ տրամաչափի՝ 190, 5.45 մմ տրամաչափի՝ 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով և մեկ լուսային ազդանշան: Նա հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ընկերոջը:
Նշանակվել է փորձաքննություն: