ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 12:46
Գողության փորձ են բացահայտել Արաբկիրի ոստիկանները
Հունիսի 4-ին, ժամը 09.05-ին, ոստիկանություն էր զանգահարել մի ՍՊԸ տնօրեն և հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Կոմիտասի պողոտայում գտնվող իրենց ընկերության մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ հուլիսի 1-ին, ժամը 17.00-ին, Կոմիտասի պողոտայից, գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: