ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2016 16:54
ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ. վերջին տասը տարում ճանապարհային ոստիկանությունում ծառայության ընդունելու նման մոտեցում չի եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 27-ին ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ ճանապարհատրանսպորտային ծառայության տեսուչի պաշտոնում աշխատանքի ընդունվել ցանկացողների համար: Ոստիկանությունն այս քայլով վերստին հավաստում էր իր աշխատաոճի թափանցիկությունը, կադրերի ընտրության հարցում մասնագիտական ու մարդկային որակների առաջնահերթությունը:
Դեկտեմբերի 14-ին ճանապարհային ոստիկանությունում սկսվեց դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացը:
Ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնել ցանկացողների թիվն անցնում էր ութ տասնյակից, թափուր տեղերը 16-ն էին: Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հիշեցնելով պահանջվող չափորոշիչները՝ մինչեւ 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ֆիզիկապես առողջ, 170 սմ¬ից ոչ պակաս հասակ, համապատասխան բարձրագույն կրթություն, դիմորդներին մաղթեց հաջողություն, ստուգման հանձնաժողովին՝ օբյեկտիվություն:
Այնուհետեւ քննական սենյակում ստուգվեցին դիմորդների տեսական գիտելիքները:
Ընդունելության այսօրինակ գործընթացը ճանապարհային ոստիկանությունում կարելի է նորամուծություն համարել. վերջին տասը տարիներին ճանապարհային ոստիկանությունում ծառայության ընդունելու նման մոտեցում չի եղել:
«Սա ճանապարհային ոստիկանությունում ընթացող արմատական բարեփոխումների շրջանակում է: Կա ոստիկանության պետի հստակ հանձնարարականը՝ սկզբունքային փոփոխությունների ենթարկելով դաշտը՝ կոտրել նախկինում եղած կարծրատիպերը, ամրապնդել քաղաքացիների վստահությունը, մատուցել բարձրորակ ծառայություն: Խնդիր է դրված ընդունելությունը կազմակերպել թափանցիկ, արդար եւ ընդունել այնպիսի քաղաքացիների, այնպիսի դիմորդների, որոնք կկարողանան իրենց գիտելիքներով, աշխատանքային ունակություններով պիտանի լինել երկրին, ոստիկանությանը»,- մեզ հետ զրույցում նշեց ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:
Ստուգման գործընթացի թափանցիկությունն ու օբյեկտիվությունը ապահովում են քննասենյակում տեղադրված տեսախցիկները, որոնց տեսագրությունը, ցանկության դեպքում, կարող են ուսումնասիրել լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները: