ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.10.2019 18:13
Գորիսի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
![Գորիսի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ Գորիսի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/](/resources/police/img/news/big/1571926450,4339.png)
Հոկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Գորիսից Խձորեսկ գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Գորիսի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 4 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվել է, որ ծառերը ապօրինի հատվել են վաղատուր գյուղի տարածքում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։