ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.11.2019 13:21
Գուգարքում սկսված ապօրինի ծառահատումն ավարտվեց Սպիտակում
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Սպիտակի բաժնի և ճանապարհային ոստիկանության համատեղ խումբը նոյեմբերի 8-ին, ժամը 21.05-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել և բաժին է բերել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան՝ բեռնված շուրջ 3,5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե իբր փայտանյութը ժամեր առաջ ձեռք է բերել Գուգարքի գազալցակայանի մոտակայքում կայանված մեկ այլ «Ֆորդից», անծանոթ անձից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ հաղորդումը և կից փաստաթղթերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են Գուգարքի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին 30-ամյա մանթաշցին բացատրություն է տվել, որ իրականում նոյեմբերի 8-ին միայնակ, իր բենզասղոցով, ինքն է հատել մեկ բոխի և երկու հաճարենի կանգուն ծառեր՝ տուն տեղափոխելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր: