ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2019 19:33
Արմավիրի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բնակչության շրջանում իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արաքս գյուղում ապրող մի տղամարդ բաժին է բերել տարբեր տրամաճափի 193 փամփուշտ, պայթուցիկ նյութերով փաթեթներ, նռնակի պայթուցիչի օղակ և այլն։ Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության։ Դրանք կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։ Միջոցառումները շարունակվում են։