ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2019 12:24
Ապօրինի ծառահատումների դեմ
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շնող գյուղի մի բնակչի բակում ապօրինի փայտանյութ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բակում հայտնաբերել է շուրջ չորս խ/մ վառելափայտ, որի համար տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը թափուկից հավաքել և պատրաստել է «Գուգութ» կոչվող հանդամասում և մաս-մաս տեղափոխել իր բակ:
Վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:
Նախապատրաստվում են նյութեր: