ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2019 18:56
Ոստիկանները Արագածոտնի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի ղեկավարը և գյուղապետարանի հաշվապահը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2009թ. մինչև 2017թ. գյուղապետարանում պահակ են ձևակերպել մի տղամարդու, որի աշխատավարձի միայն մի մասն են վճարել:
Բացի այդ, 2012թ. մինչև 2015թ. գյուղապետարանում հավաքարար աշխատած մի կնոջ և տրակտորիստ հրամանագրված մի տղամարդու ամսական վճարել են 10.000 դրամ, այն դեպքում, երբ հավաքարարը հրամանագրված չի եղել, իսկ տրակտորիստի աշխատավարձը կազմել է ամսական մոտ 33 հազար դրամ:
Նշված չարաշահումների հետևանքով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` պետությանը պատճառվել է մոտ 1 միլիոն դրամ նյութական վնաս:
Կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: