ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2015 19:05
ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Հանդիպմանը ներկա էին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը, իրավաբանական ու անձնագրային և վիզաների վարչության պետերը:
Եվգենի Սլոբոդան բարձր գնահատեց Հայաստանում ժողովրդավարության մակարդակը, ապա հետաքրքրվեց ընթացող հանրահավաքներով:
Հունան Պողոսյանը հավաստեց, որ իրադրությունը վերահսկելի է, և հասարակական կարգի պահպանության և անվտնագության առումներով խնդիրներ չեն առաջանա:
ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարին հետաքրքրում էին նաև ընտրացուցակները:
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրեց դրանց պատրաստման ուղղությամբ տարված աշխատանքները, մասնավորապես, որ իրենք առանձնացրել են կրկվող անուն, ազգանունները, ձեռնարկել համապատասխան քայլեր` կրկնաքվեարկությունները բացառելու համար, իսկ վաղը կներկայացվեն ընտրացուցակների վերջնական տվյալները:
Հունան Պողոսյանն էլ հավելեց, որ ընտրացուցակների անճշտությունները վերացնելու աշխատանքներն իրականացվել են քաղաքացիների հետ համագործակցելով. նրանց ոչ մի մտահոգություն անպատասխան չի մնացել:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: