ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2018 14:30
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը գտնվել է. նա դաշտում կատարել է խոտհնձի աշխատանք
Հունիսի 29-ին հաղորդվել էր 1961 թ. ծնված Գագիկ Հարությունյանի անհետ կորելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 4-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ հունիսի 22-ից մինչև հուլիսի 4-ի ժամը 19.00-ն գտնվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում, որտեղ կատարել է խոտհնձի աշխատանքներ և բնակվել նույն դաշտում գտնվող վագոն տնակում: Իր գտնվելու վայրի մասին չի հայտնել ընտանիքի անդամներին, քանի որ բջջային հեռախոս չի ունեցել, հարազատների հեռախոսահամարները չի մտապահել և չի մտածել, որ նրանք կանհանգստանան ու կդիմեն ոստիկանություն: