ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.12.2018 14:18
Անասնագողության հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 22-ի առավոտյան Չկալովկա գյուղի մի բնակիչ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեց. գիշերն օգտվելով, անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից, 12 գլուխ ոչխար ու մի այծ էին հափշտակել:
Օպերատիվ խումբը Չկալովկա մեկնեց: Դեպքի վայրն ուսումնասիրելուց ու տուժողից հաղորդում վերցնելուց հետո իրավապահները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Վաղարշապատի Կարճիկյան փողոցի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանը: Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Մարտիրոսյանն այդ գիշեր մենակ չի գործել: Գողությանը մասնակցել էր նաև Մարիետա անունով մեկն` իր ընկերների հետ: Ավելի ուշ քրեական հետախույզները ճշտեցին կնոջ ինքնությունը` Վաղարշապատի բնակչուհի Մարիետա Խաչատրյանն է:
Դեկտեմբերի 25-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում Խաչատրյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: