ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2019 19:03
Աշտարակի ոստիկանները անասնագողությունների դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում անասնագողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Արտաշավան համայնքի արոտավայրերից մեկից գողացել էին գյուղի մի բնակչի կովը։ Անասնագողության վերաբերյալ հաղարդումը ստանալուն պես Աշտարակի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ արագ հասնելով արդյունքի։ Հաղորդումից օրեր անց բաժնում արձանագրվեց, որ հանցագործությունը բացահայտված է։ Կասկածանքով բերման ենթարկված 34-ամյա տղամարդը խոստովանել է, որ կովն ինքն է գողացել, ապա վաճառել։
Նոյեմբերի 26-ին Աշտարակի քրեական հետախույզները անասնագողության վերաբերյալ նոր օպերատիվ տվյալներ ստացան։ Տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Կարին գյուղի 49-ամյա մի բնակիչ գյուղի արոտավայրից գառ է գողացել։ Տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խոստովանական բացատրություն տվեց։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։