ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2015 18:38
Պարզվել է վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը: Նա որոնվում էր որպես անհայտ կորած
![Պարզվել է վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը: Նա որոնվում էր որպես անհայտ կորած Պարզվել է վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը: Նա որոնվում էր որպես անհայտ կորած](/resources/police/img/news/big/1436448295,6744.jpeg)
Հունիսի 23-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնությունը չպարզված տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վերջինս հունիսի 25-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Ոստիկանության Նոր Նորքի և Կենտրոնականի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը չպարզված տղամարդը ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի Նոր Նորքի 6-րդ փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Պողոս Գարջյանն է: