ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.01.2019 09:51
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 23-ից 24-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 3, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 2-ական, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, ավտոմեքենայի նույնացման համարանիշը կեղծելու, թմրամիջոցի իրացման ու տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: