ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.12.2018 14:03
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 7-ից 10-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 218 դեպք։
Մասնավորապես՝ ընտրական իրավունքի խախտման 135, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 10, ծեծի 9, յուրացման կամ վատնման 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, սպանության սպառնալիքի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ու ընտրողին կաշառք տալու և նրանց ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու 2-ական, կողոպուտի, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնահրկիզման և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, գույքի դիտավորությամբ ոչնչացման և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: