ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2016 18:18
Կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ Արարատի մարզային վարչությունում
Հունվարի 14-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Օրակարգում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Նշվեց, որ վարչության անձնակազմը հաշվետու տարում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով հասարակական կարգ ու կանոն:
Ներկայացվեցին հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը եւ ձեռնարկված պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում գրանցված ձեռքբերումները: Նշվեցին նաեւ առկա խնդիրներն ու բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կատարած աշխատանքը՝ Հունան Պողոսյանը կարեւորեց ոստիկանության հեղինակության, ամրապնդման, քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահության խնդիրը, ինչը պայմանավորված է հատկապես հանրային ծառայությունների մատուցման որակով, քաղաքացիների նկատմամբ բարեկիրթ, սրտացավ վերաբերմունքով, արհեստավարժությամբ, կոչմանը հավատարիմ մնալու սկզբունքով:
Հունան Պողոսյանը կոչ արեց համակարգված, լիարժեք, նվիրված աշխատանքի, որի հիմքում պետք է լինեն փոխվստահության, փոխհամագործակցության սկզբունքները: