ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2017 18:40
Ամփոփիչ խորհրդակցություններ ոստիկանության Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային վարչություններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 12-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն, ընդհանուր առմամբ, բավարար գնահատվեցին:
Անդրադառնալով բացթողումներին՝ Հունան Պողոսյանը հանձնարարեց հատկապես հետեւողական լինել նախկինում արձանագրված ու չբացահայտված առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Նույն օրը ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը մասնակցեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցությանը:
Նշվեց, որ հաշվետու տարում վարչության անձնակազմը վերահսկել է օպերատիվ իրավիճակը, իսկ առկա բացթողումների վերացման ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ:
Հունվարի 12-ին ամփոփիչ խորհրդակցություն անցկացվեց նաեւ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
Ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, նշվեցին նաեւ առկա բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ եղան կոնկրետ առաջարկներ: