ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2019 18:17
Օպտիկայի խանութից 200-ից ավելի ակնոց էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոմիտասի պողոտայում գտնվող օպտիկայի խանութի դուռն ու գողացել 206 ակնոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն, Արամ Խաչատյան փողոցի 19-ամյա մի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող անչափահաս ընկերոջ հետ:
Ստացված տեղեկություններն իրացնելով` հոկտեմբերի 25-ին քրեական հետախույզները 19-ամյա երիտասարդին հայտնաբերել և ներկայացրել են քննչական բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել գողոնը:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: