ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2015 17:01
Այսօր Երևանում «Մերսեդես Բենց»-ը ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, Տ. Պետրոսյան փողոցում՝ «Հունդաի»-ն բախվել ծառի, իսկ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին՝ «ԿրԱԶ»-ը՝ «ՊԱԶ»-ի
Մայիսի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի բակում «Մերսեդես Բենց A190» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար առաջ շարժվելով, վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 05.30-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 48 հասցեի մոտ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին «ԿրԱԶ-256 Բ1» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենայի:
«ՊԱԶ-672»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: