ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.12.2015 09:54
Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Գևորգ Ղ.-ն, որը դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: