ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2016 12:55
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 21-ին, ժամը 22.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ամերիկայի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է ծառին, ապա բաժանարար բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայից պոկված մասերը վնասել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
«Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 00.30-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 3 ուղևորները և «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա կին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կնոջը և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Իջևանում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իրենց բակում հետընթաց կատարելու ընթացքում ավտոմեքենան ընկել է բակի արգելապատնեշից ցած գտնվող այգի և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: