ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2016 16:20
Ուկրաինայի իրավապահ մարմինների և ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող կինը և տղամարդը ներկայացան կամավոր
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 26-ին, ժամը 13.25-ին, բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Ավետիք Մ.-ն, ով 2005 թվականից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 191 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 26-ին, ժամը 19.30, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Ջուլիետա Ն.-ն, ով մարտի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: