ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2016 16:00
Վրաերթի ենթարկված տղամարդը 7 օր անց հիվանդանոցում մահացավ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես Բենց»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի էր ենթարկել 1942 թ. ծնված Սարգիս Թորոսյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 9-ին, Սարգիս Թորոսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: