ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2016 14:53
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 6-ին, ժամը 04.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան խճուղու թիվ 17 էլեկտրասյան մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողատարածքի ճաղավանդակե պարսպին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բագրատունյաց և Տարոնցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 98 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Վաղարշապատի Թումանյան և Հոկտեմբեր փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սյունիք գյուղում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է մեքենան և բախվել ճանապարհի աջ մասում կայանված «ԶԻԼ-43141» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: