ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.11.2012 11:54
600.000 դրամի նյութական վնաս
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, հրդեհ է բռնկվել Մայիսյան գյուղի բնակիչներից մեկի տանը կից մարագում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.31-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է պահեստավորված 400 հակ անասնակերը, ինչի հետևանքով պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել անասնակերի ինքնայրումը:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: