ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.12.2017 12:12
6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1949 թ. ծնված Վարդիթեր Ս.-ն, 1970 թ. ծնված Սմբատ Ս.-ն, 1973 թ. ծնված Անահիտ Ս.-ն, 1992 թ. ծնված Հռիփսիմե Ս.-ն, 1995 թ. ծնված Աբրահամ Ս.-ն և 1998 թ. ծնված Գայանե Ս.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.45-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն: