Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.01.2016 17:22

Ի ԼՐՈՒՄՆ.- Երկու միլիոնի գողությունը բացահայտվեց

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1994 թ. ծնված Սիսակ Ե.-ին և 1988 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Պարզվել էր, որ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, 1994 թ. ծնված Կարեն Ա.-ն և ոմն Մոսո հունվարի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մտել էին 1987 թ. ծնված Էդգար Օ.-ին պատկանող, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 111 հասցեում գտնվող տոնավաճառի տաղավարներից մեկը և գողացել տղամարդու և կանացի կոշիկներ` պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Մոսոն 1996 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն է, ով հունվարի 19-ին, ժամը 15.30-ին, ներկայացել էր բաժին, իսկ Կարեն Ա.-ն ժամը 16.10-ին բերման էր ենթարկվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են նաև հետևյալ հանցադրվագները.
- Հունվարի 15-ին, ժամը 17.30-ից մինչև հունվարի 16-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն «Սախարովի» անվան տոնավաճառի երկաթյա դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մուտք են գործել 1984 թ. ծնված Լիլիթ Ղ.-ին պատկանող տաղավար և այնտեղից գողացել տղամարդու տարբեր տեսակի հագուստ` ընդհանուր պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

- 2015 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն գնացել են Շահումյան գյուղում գտնվող, 1957 թ. ծնված Շողիկ Ե.-ին պատկանող մթերային խանութ և փորձել են հարմարեցված գործիքով բացել խանութի դուռը, գողություն կատարելու նպատակով, սակայն, նկատելով, որ Շողիկ Ե.-ն և վերջինիս ամուսինը գտնվում էին խանութում` դիմել են փախուստի:

- 2015 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 00.01-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն գնացել են Այգեզարդ գյուղում գտնվող, 1985 թ. ծնված Գրիգոր Գ.-ին պատկանող մթերային խանութ, դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, 30.000 դրամ գումար` ընդհանուր պատճառելով մոտ 130.000 դրամի վնաս:

- 2015 թ. դեկտեմբերին /կոնկրետ օրը պարզվում է/ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 105 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի դարպասի կողպեքը կոտրելով, 1981 թ. ծնված Արմեն Ս.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահախցից գողացել են նրա դրամապանակը, որի մեջ եղել է 200.000 դրամ և 50 դոլար:

- 2015 թ. դեկտեմբերին /կոնկրետ օրը պարզվում է/, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատի Արազի փողոցի 45 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակից ավտոտնակի դարպասի կողպեքը բացելով, գողացել են 1966 թ. ծնված Ավետիկ Խ.-ին պատկանող 1 հնդկահավը` պատճառելով մոտ 15.000 դրամի նյութական վնաս:

- 2015 թ. դեկտեմբերի 20-ի ժամը 23.30-ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան վրա առևտրի համար թողած պատուհանը բացելով, 1971 թ. ծնված Սահակ Ս.-ի` Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի 7 շենքում գործող մթերային խանութից գողացել են ծխախոտ, կոնֆետներ, մոտ 14.000 դրամ և արծաթյա մատանի` պատճառելով մոտ 311.000 դրամի նյութական վնաս:

- 2015 թ. դեկտեմբեի 17-ի ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը կոտրելով, 1991 թ. ծնված Գոհար Ս.-ի` Արտաշատ քաղաքի Կասյան փողոցում գործող մթերային խանութից գողացել են ծխախոտ, լիցքավորման քարտեր, 49.000 դրամ և տարբեր տեսակի այլ մթերքներ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:

Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է: