ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2016 18:25
Վիճաբանության ժամանակ դանակով կտրել է ականջը և վնասել պարանոցը
Փետրվարի 16-ին, ժամը 15.30-ին, 1967 թ. ծնված Բորիս Տ.-ն ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Առափի գյուղի վարչական տարածքում գտնվող նախկին ռեստորանի մուտքի մոտ, վիճաբանության ժամանակ, ոմն Արմեն դանակով կտրել է իր որդու` 1993 թ. ծնված Արթուր Տ.-ի աջ ականջը և վնասել պարանոցը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1992 թ. ծնված Արմեն Հ.-ն է, ով խոստովանել է, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, Արթուր Տ.-ին դիտավորությամբ պատճառել է վնասվածք:
Արմեն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: