ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2015 16:19
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 4-ին, ժամը 21.55-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 61 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 14.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 7 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ X-5», «Ֆորդ» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ»-ը բախվել է կանգառի վահանակին:
«Ֆորդ»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶ-32213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը Ալագյազ-Ծիլքար ճանապարհի 9-րդ կմ-ին հայտնաբերել է ավտովթարի հետքեր` ապակու ջարդված կտորներ, արնանման հետքեր, սակայն ՃՏՊ մասնակից ավտոմեքենաներ նշված վայրում չեն հայտնաբերվել:
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 4-ին, ժամը 23.50-ի սահմաններում, նշված վայրում իրար են բախվել «ԶԻԼ» և «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել ու տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նույն օրը, ժամը 03.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել «Մերսեդես Ե-230»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ակունք գյուղի Շահումյանի փողոցով Վարդենիս քաղաք երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին, այնուհետև՝ առանձնատան հարակից քարե պարսպին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենան վթարից հետո այրվել է:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրիի Ղարսի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: