ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2018 11:10
39-ամյա տղամարդը ՌԴ-ից վերադարձավ ու ներկայացավ ոստիկաններին
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, ՌԴ-ից Բագրատաշեն սահմանային անցակետով կամավոր ՀՀ է վերադարձել 1979 թ. ծնված Ռոման Գ.-ն, որը 2017թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: