ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2017 11:34
«Ինֆինիտին» «Հաղթանակ» կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը. կա մեկ զոհ
Օգոստոսի 30-ին, ժամը 4.40-ին, Երևան քաղաքում՝ «Հաղթանակ» կամրջի վրա, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող երեք երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 1999 թ. ծնված Հայկ Մելքոնյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: