ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.10.2019 15:57
Պատահար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. 3 զոհ, 1 վիրավոր (ԼՐԱՑՎԱԾ)
![Պատահար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. 3 զոհ, 1 վիրավոր (ԼՐԱՑՎԱԾ) Պատահար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. 3 զոհ, 1 վիրավոր (ԼՐԱՑՎԱԾ)](/resources/police/img/news/big/1571656096,5157.jpeg)
Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 135-րդ կմ-ին՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և ընկել ձորը. վարորդը՝ 1989 թ. ծնված Վազգեն Մանասյանը, ուղևորներ 1986 թ. ծնված Արթուր Ներսիսյանը և 1986 թ. ծնված Վահե Վարդումյանը տեղում մահացել են, իսկ 30-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: