ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2018 14:01
29-ամյա տղամարդը ժամանեց Երևան և բերման ենթարկվեց ոստիկանություն

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին, ժամը 15.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով Երևան ժամանած, 1989 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2013թ-ի հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) մեղադրանքով: