ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2017 12:31
Մահացավ նաև 23-ամյա ուղևորուհին
Օգոստոսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի 18-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի հետևանքով 1959 թ. ծնված Գագիկ Վարդումյանը և 2008 թ. ծնված Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել էին, իսկ Էդգար Վարդումյանը /1982թ.ծ./, Հերմինե Գասպարյանը /1987թ.ծ./, Էրիկ Վարդումյանը /2014թ.ծ./, Սիրանուշ Սիրադեղյանը /1963թ.ծ./, Մհեր Վարոսյանը /1987թ.ծ./, Արարատ Վարոսյանը /2014թ.ծ./, Մարիամ Մանյանը /1994թ.ծ./ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 26-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում Մ. Մանյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: