ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 10:26
27-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության համար

Ոստիկանության ՔՀԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` մարտի 19-ին, ժամը 10.10-ին, Երևանի Բաբաջանյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Արման Հ.-ին, որը մարտի 18-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: