ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2016 11:00
269 փամփուշտ, նռնակ և ականանետի արկ՝ կամավոր
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.15-ին, 1966 թ. ծնված Արմեն Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 269 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ականանետի արկ և հայտնել, որ զինամթերքը գտել է իր բնակարանի նկուղում՝ իրերը դասավորելու ժամանակ, և դրանք պատկանել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ հորը: