ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.08.2017 14:16
Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 24-ին, ժամը 8.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի 141/3 հասցեում գործող խանութի մոտ իրարեն բախվել երկու «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ների վարորդները և նրանցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԿամԱԶ 4310» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Չարբախ-Դարակերտ ճանապարհի Նորաբաց գյուղի խաչմերուկում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 224-րդ կմ-ին բախվել է «Նիսսան-Պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսսան-Պայտֆայնդեր»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: