ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.02.2015 11:46
Թեև տուժողը ոստիկանություն չէր դիմել…
Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ փետրվարի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի հյուրանոցի մոտ 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն վիճաբանել է 1994 թ. Հայկ Ա.-ի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է Հայկ Ա.-ի ոտքին` պատճառելով վնասվածք:
Հայկ Ա.-ն նախկինում ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել հաղորդում:
Լևոն Գ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: