ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.03.2015 12:16
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 1-ին, ժամը 08.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում մոտոցիկլետը բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը «պոլիտրավմա» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 20.30-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 23.40-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Բյուդ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 11 շենքի դիմաց «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Արարատի մարզում, Նշավանից Արևշատ տանող գյուղամիջյան ճանապարհին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան և Կասյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Առինջի գյուղի գազալցակայանի խաչմերուկում իրար են բախվել «Բիդ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«Բիդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 17.00-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն-Լեռնակերտ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: