ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2016 12:22
21-ամյա աղջիկը շմոլ գազի թունավորումից մահացել է
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Արամ Թադևոսյանը և «թունավորում շմոլ գազով՝ հարցականով, կոմա» ախտորոշմամբ՝ 1995 թ. ծնված Անի Թադևոսյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արամ Թադևոսյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Անի Թադևոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: