ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.04.2016 11:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 19-ին, ժամը 17.40-ին, Երևանի Օրբելի փողոցի թիվ 67/4 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդի, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչարյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 24/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65.5-րդ կմ-ին իրար են բախվել «Սեատ Տոլեդո» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183 կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: