ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2019 12:52
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-ից 11-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, բնակարանային գողության՝ 5, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության և նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: