ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2017 15:57
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում: