ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.09.2015 11:16
Խուզարկություն տնակ-կացարանում
Ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, սեպտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Սենիկ Գ.-ի տնակ-կացարանում, որտեղ բազմոցի վերմակի տակից հայտնաբերվել է 1,7 գ թմրանյութի նմանվող չոր դեղնականաչավուն զանգված, իսկ Սենիկ Գ.-ի գրպանից՝ 2,5 գ դեղնականաչավուն զանգված:
Սենիկ Գ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը հուլիսին քաղել է Քաշաթաղի տարածքի կանեփի թփերից:
Քննությունը շարունակվում է: