ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2015 16:05
Երևան-Երասխ, Սպիտակ-Երևան, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհներին և Բյուրեղավան, Դիլիջան քաղաքներում ավտոմեքենաներ են բախվել
Հունիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ հատվածում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո», «ԲՄՎ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 13.00-ին, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԳԱԶել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետևանքով, որպես ուղևոր գտնվելով «ԳԱԶել»-ի սրահում:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ իրար են բախվել «Օպել Կորսա», «Նիսան Սքայլայն» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել կորսա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Վթարի վայրում հավաքվածների և վթարի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: