ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.04.2017 09:37
Մոսկովյան «Դետեկտիվֆեստ» միջազգային հեղինակավոր փառատոնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հաղթող ճանաչվեց «Հանցանք և պատիժ» անվանակարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 17-ից 21-ը Մոսկվայում տեղի ունեցավ դետեկտիվ և իրավապահ ոլորտին նվիրված ֆիլմերի «Դետեկտիվֆեստ» միջազգային 19-րդ փառատոնը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Փառատոնի նպատակը դետեկտիվ կինոյի և քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության ու գնահատման մթնոլորտի ձևավորումն է:
Այս տարի փառատոնն ուներ շուրջ 100 մասնակից՝ աշխարհի 34 երկրներից: Մրցույթին ներկայացված էր 92 գեղարվեստական և 57 վավերագրական ֆիլմ ու 14 սերիալ:
«Հանցանք և պատիժ» անվանակարգում առաջին տեղը գրավեց և գավաթի ու դիպլոմի արժանացավ Հայաստանի ոստիկանության ներկայացրած «Անպատժելիությունն՝ առասպել» ֆիլմը (դիտել ֆիլմը):
Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փառատոնի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ հավաստեց, որ իրավապահ ոլորտի գործունեության լուսաբանման ուղղությամբ համագործակցությունը տարբեր երկրների գործընկեր կառույցների շարունակվելու և ընդլայնվելու է: